Ռուսական պարբերականը հերքում է Փաշինյանին և Ալիևին

Պարբերականը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի նշած հոդվածը հրապարակվել է ոչ թե իրենց մոտ, այլ՝ «Независимая газета»-ում, 1992 թվականին

«Аргументы и факты» պարբերականն արձագանքել է Մյունխենում ԼՂ հիմնախնդրի թեմայով պանելային քննարկման ժամանակ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը պարբերականի հետ զրույցում 1992 թվականին Խոջալուի դեպքերն անվանել է սադրանք ադրբեջանական ընդդիմության կողմից:

Ալիևն իր հերթին ասել էր, որ նշյալ և այլ պարբերականներում մեծ թվով հայեր են աշխատում, դրա համար «գրում են այն, ինչ ցանկանում են»:

Պարբերականը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի նշած հոդվածը հրապարակվել է ոչ թե իրենց մոտ, այլ՝ «Независимая газета»-ում, 1992 թվականին:

Պարբերականը պատասխանել է նաև Ալիևի խոսքերին՝ հայտարարելով, որ ասվածը չի համապատասխանում իրականությանը: Դա վերաբերում է ինչպես այսօրվա լրագրողներին, այնպես էլ նրանց, ովքեր աշխատել են 90-ականներին: