Ադրբեջանի փուլայինն ու Փաշինյանի մինի հեղափոխությունները՝ էլի փուլերով. քննարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԼՂ հարցի լուծումը պիտի լինի շահավետ մեզ համար, և դա պարտադրվի Ադրբեջանին. ադրբեջանագետ

Փաշինյանը Մյունխենում վկայակոչեց միկրոհեղափոխությունները, որոնք ինքը վերջերս նախաձեռնել է Հայաստանում, և երբ ռուս լրագրողը հարց տվեց ռուսական կողմի առաջարկած փուլային տարբերակի մասին՝ արդյո՞ք կողմերն ընդունում են այն, ապա արձագանքն ուշագրավ էր: Բնականաբար, Ադրբեջանը պատասխանեց, որ դա իրենց համար նախընտրելի տարբերակ է, իսկ ահա Փաշինյանը փաստացի դա չհերքեց ոչ մի կերպ և ասաց՝ միկրո կամ մինի հեղափոխություններով առաջ գնանք, այսինքն՝ էլի փուլերով: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Փորձագետն անդրադարձավ Ալիև-Փաշինյան մյունխենյան հանդիպման ուշագրավ պահերին:

«Ուշագրավ պահը դա նոր թեզի ներմուծումն էր միկրոհեղափոխությունների մասին: Մեզ համար այդքան էլ պարզ չդարձավ, թե բովանդակային առումով տակն ինչ է: Վերջին շրջանում հաճախ է լինում, երբ դաշտ է նետվում դիվանագիտական, քարոզչական նոր թեզ, որը հանրության համար հասկանալի չէ և չի բացատրվում: Խոսքը վերաբերում է նաև «ընտրյալ ներկայացուցիչներ» տերմինին: Ինչ վերաբերում է միկրոհեղափոխություններին, ռուս լրագրողը հարց տվեց ռուսական կողմի առաջարկած փուլային տարբերակի մասին՝ արդյո՞ք կողմերն ընդունում են: Բնականաբար, Ադրբեջանը պատասխանեց, որ դա իրենց համար նախընտրելի տարբերակ է, Փաշինյանը փաստացի դա չհերքեց ոչ մի կերպ և ասաց՝ միկրո կամ մինի հեղափոխություններով առաջ գնանք, այսինքն՝ էլի փուլերով:

Հայկական կողմի համար փուլային տարբերակն անընդունելի է, միշտ փաթեթային տարբերակի կողմնակից ենք եղել, որտեղ առանցքային է Արցախի կարգավիճակի հարցը: Իսկ փուլայինի դեպքով Արցախի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով և անհասկանալի վիճակով է մնում, լուծումը երբ կլինի, պարզ չի»,- Էլիբոգովան ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ԼՂ հարցի լուծումը պիտի լինի շահավետ մեզ համար, և դա պարտադրվի Ադրբեջանին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում