Նման խոսակցություն չի եղել, ինձ այդ հարցով ոչ ոք ոչինչ չի ասել: Այս մասին Tert. am-ի հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են լուրերը, որ ինքը նշանակվելու է Արցախի պաշտպանության նախարար, պատասխանեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանը:
«Նման բան չկա, ես Ձեզնից եմ լսում առաջին անգամ: Ինձ այդ հարցով ոչ ոք չի զանգել, նման խոսակցություն չի եղել»,– ասաց Ջալալ Հարությունյանը:
Հարցին, թե կհամաձայնի ղեկավարել Պաշտպանության բանակը, եթե նման առաջարկ լինի, Ջալալ Հարությունյանը պատասխանեց.«Եթե նման խոսակցություն չի եղել, այդ ուղղությամբ չեմ մտածել, չեմ կարող պատասխանել այդ հարցին»:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նրան կփոխարինի Ջալալ Հարությունյանը:
Կարեն Աբրահամյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Նման խոսակցություն չի եղել. Ջալալ Հարությունյանը հերքում է Արցախի ՊՆ նշանակվելու մասին լուրերը
Ինձ այդ հարցով ոչ ոք ոչինչ չի ասել
0Comments