New Հովիկ Աբրահամյան` C’est la vie

Դա ստվերային պայմանավորվածությունների ու համակարգային կոռուպցիայի հարթակ էր՝ իսկ չափման միավորը՝ «բերած» ձայների քանակն էր
սուրեն պապիկյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«New Հովիկ Աբրահամյան` C’est la vie.

Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում բոլոր ընտրությունների շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն էր։ Ո՞րն էր դրա պատճառը։

Պատճառը մեկն էր, Հովիկ Աբրահամյանը երկար ժամանակ տեղական ինքնակառավարման նախարարն էր և նախարար եղած ժամանակ ձեռք բերված հմտությունները, այդ թվում նաև տեղական հեղինակությունների՝ գյուղապետերի ու քաղաքապետերի վրա ունեցած ազդեցությունը, օգտագործվում էր համապատասխան արդյունք ստանալու համար։ Դա Հին Հայաստանն էր և ընտրությունների ժամանակ էին տեղական հեղինակությունները, ըստ իրենց ընտրական արդյունավետության, ստանում, կամ կորցնում համապատասխան դիրքերը։

«Լավ աշխատած» գյուղապետներն ու քաղաքապետերը, հենց ընտրությունների արդյունքներից ելնելով էին ստանում իրենց ֆորմալ և ստվերային արտոնությունները, կնքվում էին իշխանության և բիզնեսի ոլորտային արտոնությունները։ Դա ստվեային հարաբերությունների ձևավորման տանավաճառներ էին։ Դա ստվերային պայմանավորվածությունների ու համակարգային կոռուպցիայի հարթակ էր՝ իսկ չափման միավորը՝ «բերած» ձայների քանակն էր։ Այդպես էր գործում համակարգային կոռուպցիան։

Ի՞նչ է փոխվել «հեղափոխությունից» հետո։ Ըստ էության «համակարգային փոփոխություններ» տեղի չեն ունեցել, որովհետև Հանրաքվեյի «ԱՅՈ»-ի շտաբը դարձյալ ղեկավարում է տեղական ինքնակառավարման նախարարը։ Իսկ ինչու ոչ կրթության նախարարը, ավիացիայի վարչության, կան սննդամթերքի ստուգման վարչության պետը, որովհետև նրանք կարող էին ղեկավար հանրաքվեյի քարոզչությունը, այլ ոչ թե կորդինացնել տեղական ինքակառավարման մարմիններին։

Պարզ է, որ հանրաքվեկի ընթացքում, ըստ արդյունքների, պարգևատրվելու, կամ պատժվելու են հենց նրանք։

C’est la vie. այդպիսին է կյանքը»։