Տեսանյութ․ ինչպես է տեղի ուեցել փետրվարի 16-ին Երևանում 2 հետիոտնի վրաերթը

Պարզվել էր, որ վարորդը ավտոմեքենան վարել է սթափ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ուեցել փետրվարի 16-ին Երևանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը:

Հետիոտները փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով ու վրաերթի են ենթարկվել Toyota-ի վարորդի կողմից:

Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել էր, ում դին ոստիկանները հայտնաբերել էին Toyota-ի տանիքին, իսկ մյուս հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Այսօր՝ փետրվարի 17-ին, հիվանդանոցում մահացավ Երևանի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 16-ին՝ Պարոնյան փողոցում՝ «Արարատ բանկի» դիմաց, Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Տեղում մահացել էր ևս մեկ հետիոտն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Պարզվել էր, որ վարորդը ավտոմեքենան վարել է սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի