Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Գագիկ Սուրենյան

Այս շաբաթ նույնպես օդի ջերմաստիճանը այօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մինչև շաբաթվա վերջ ջերմաստիճանը կբարձրանա։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այս շաբաթ նույնպես օդի ջերմաստիճանը այօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն»։