Մնում է զինվորներից հեղափոխության կոմիսարներ ընտրել, որ սպաներին հսկեն. քաղաքագետ

Զինվորները նույնպես հեղափոխություն են արել, զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին ու ոչ ոք չի պատժվել. հիմա այդ ամենի հետևանքն ենք քաղում

Որքան հասկանում եմ, հեղափոխությունը բանակ է հասել, նոր սերունդը՝ զինվորները, հին սերնդից՝ սպաներից, իշխանությունն իրենց ձեռքն է վերցնում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Կատարվում է այն, ինչը պետք է կատարվեր։ Կառավարության դուռը ժողովրդի դուռն է, զորամասերն էլ զինվորների տունն է։ Մնում է զինվորներից հեղափոխության կոմիսարներ ընտրել, որ սպաներին հսկեն։

Զինվորները նույնպես հեղափոխություն են արել, զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին ու ոչ ոք չի պատժվել։ Հիմա այդ ամենի հետևանքն ենք քաղում»,-նշել է նա։