Դիվանագիտությունը չի սիրում դատարկախոսություն, մանավանդ մի լեզվով, որին չես տիրապետում

Իհարկե, իշխանամերձ սազանդարները կշտապեն մխիթարել ու քծնել՝ գրելով, թե «ոնց Ալիևին փռեց ասֆալտին», բայց իրականում դիվանագիտական այդ «բաց լուսամուտները» ծանր գին ունեն

Դիվանագիտությունը, հրապարակային բանակցությունը չի սիրում շատախոսություն-դատարկախոսություն. մանավանդ մի լեզվով, որին չես տիրապետում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

«Դիվանագիտությունը/հրապարակային բանակցությունը չի սիրում շատախոսություն-դատարկախոսություն. մանավանդ մի լեզվով, որին չես տիրապետում:

Իսկ մենք միայն լեզվին չի, որ չէինք տիրապետում...

Բայց արդյոք ունե՞ք սեփական սխալները նախ տեսնելու, հետո՝ խմբագրելու ունակություն: Իսկ եթե՞ սխալները շատ են ու անխմբագրելի...

Իհարկե, իշխանամերձ սազանդարները կշտապեն մխիթարել ու քծնել՝ գրելով, թե «ոնց Ալիևին փռեց ասֆալտին», բայց իրականում դիվանագիտական այդ «բաց լուսամուտները» ծանր գին ունեն:

Ավելին գրելը-բարձրաձայն մտածելը շատ ցավալի է...»,-նշել է նա։