Սուտ մատնութունը վերաբերում էր ոչ թե «սև խավիար»–ին, այլ Փաշինյանի կողմից ՊԵԿ–ին հրահանգ տալուն․ Աամսոնյան

Քննիչը արհամարհեց և ոտնատակ տվեց հայոց քրեական դատավարության ամբողջ ընթացակարգը. պաշտպան

ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Նարեկ Սամսոնյանը նշեց, որ իրեն վերագրվող սուտ մատնութունը վերաբերում էր ոչ թե «սև խավիար»–ին, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵԿ–ին հրահանգ տալուն․ ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ։

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չունի, թեև քննիչը փորձում էր ամեն կերպ այդ կարգավիճակին բնորոշ գործողություններ կատարել: 

«Մենք մեր առարկություններով և փաստերով փաստեցինք, որ մեղադրանքի էությունը, բնույթը  հիմքերը չպարզաբանելու պայմաններում մեղադրանք առաջադրելու դատավարական կարգը չի  հաղթահարվել, հետևաբար նա որպես մեղադրյալ չէր կարող հարցաքննվել: Բնականաբար, մենք նաև ինքնաբացարկ հայտնեցինք քննիչին»,- մանրամասնեց Գեորգի Մելիքյանը:

«Քննիչը արհամարհեց և ոտնատակ տվեց հայոց քրեական դատավարության ամբողջ ընթացակարգը»,-ընդգծեց նա և հավելեց, որ իշխանությունները ՀՔԾ-ի հետ կապված լուրջ անելիքներ ունեն, քանի որ  այստեղ օրենք գոյություն չունի: