Աննա Հակոբյանի գրառումը չի ջնջվել. խոսնակ

Ավելի վաղ գրվել էր, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում էր կատարել և քիչ ավելի ուշ այն հեռացրել

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված Աննա Հակոբյանի գրառումը չի ջնջվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Hraparak.am-ը գրել էր, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, թե այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։

Գրառմանն արձագանքել էին տարբեր քաղաքացիներ, որոնք հարց էին բարձրացրել վերջերս բանակում տեղի ունեցած մահերի վերաբերյալ և քիչ ավելի ուշ Աննա Հակոբյանը հեռացրել էր գրառումը։