Փաշինյանի նպատակը քարոզարշավի ընթացքում ինձ մեկուսացնելն է. Նարեկ Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես պատրաստվում եմ հայտարարությամբ հանդես գալ և բոլոր այն մարդիկ, ովքեր կունենան անգամ չնչին տեղեկատվություն, պատրաստ ենք հրապարակել

«Նիկոլ Փաշինյանը ունի երկու նպատակ: «Նվազագույն նպատակը` antifake.am-ի գործունեությունը խոչընդոտելն է, այսինքն ակնհայտ է մամուլի նկատմամբ ոտնձգությունը, և ով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի արած ճոխությունները կհրապարակի, այդ մարդը կհետապնդվի, իսկ առավելագույն նպատակը` ինձ մեկուսացնելն է հանրաքվեի քարոզարշավի ընթացքում»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով կանչվել է ՀՔԾ՝ հարցաքննության որպես մեղադրյալ:

Նա նաև նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ իշխանությունը սցենար է հրապարակել երկու ամսով կալանավորել իրեն:

 

Ըստ նրա, սրանով վերջնական ամբողջացավ իր դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը, քանի որ նախկինում քաղաքական հետապնդման փորձեր էին, իսկ սա արդեն քաղաքական հետապնդում է: Նա նաև նշեց, որ սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցումով տեղի ունեցող գործըթաց է:

«Վստահ եմ, որ երկու նպատակն էլ չի իրականալու, քանի որ ես պատրաստվում եմ հայտարարությամբ հանդես գալ և բոլոր այն մարդիկ, ովքեր կունենան անգամ չնչին տեղեկատվություն, պատրաստ ենք հրապարակել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Սամսոնյանը, ըստ ՀՔԾ ծանուցագրի, մեղադրվում է սուտ մատնություն կատարելու համար:

Տեսանյութը՝ tert.am-ի