Կոչ-պահանջ-հորդոր Նիկոլ Փաշինյանի այցերը կազմակերպողներին

Բրյուսել նախատեսվող այցի ընթացքում հեռու պահել նրան Բրյուսելի խորհրդանիշ հանդիսացող արձանից
Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կոչ-պահանջ-հորդոր Նիկոլ Փաշինյանի այցերը կազմակերպողներին:

Հաշվի առնելով Բերլինում տուրիստական հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների ֆոնին նկարվելու և նկարները հրապարակելու ՀՀ վարչապետի անզուսպ մղումները՝ պահանջում եմ սույն թվականի հունիսին Բրյուսել նախատեսվող այցի ընթացքում հեռու պահել նրան Բրյուսելի խորհրդանիշ հանդիսացող արձանից»: