Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, լավ չի, գերմաներեն ասած՝ Scheiße…

Դուք, ավաղ, շարունակում եք չկատարել ժողվարչապետին տրված չարաբաստիկ խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում
միհրան հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան.

Երևի լսած կլինեք, որ ժողվարչապետին ֆեյսբուքում մի ողջ ֆեյքաբուծարան է սպասարկում, ինչպես նաև պարոն Բաբկեն Թունյանի հարևան անգրագագետ պողոսների ուղեղները լվանալու համար համացանցում գործում են աննորմալ «լուրեր» գեներացնող և տարածող ռեսուրսներ:

Օրինակ՝ պարզվում է, որ Անգելա Մերկելը, հավանաբար հիացած լինելով ժողվարչապետի անձով և նրանից կառավարչական նոր հմտություններ սովորելու ակնկալիքով, Երևանում արդեն բնակարան է գնել: Պատկերացնո՞ւմ եք, պարոն Թանկյան, նույնիսկ կանցլեր Մերկելը Երևանում բնակարան գնեց, որ ավելի մոտ լինի ժողվարչապետին և վայելի ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության բարիքները:

Իսկ Դուք, ավաղ, շարունակում եք չկատարել ժողվարչապետին տրված չարաբաստիկ խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Լավ չի, գերմաներեն ասած՝ Scheiße…»: