Պուտինը հայտնել է ռուսական գերձայնային զենքերի մասին

Ռուսական գերձայնային զենքերն անիմաստ դարձրեցին ամերիկյան ծախսերը, որոնք արվում էին հակահրթիռային պաշտպանության ոլորտում

Ռուսական գերձայնային զենքերը անիմաստ դարձրեցին ամերիկյան ծախսերը, որոնք արվում էին հակահրթիռային պաշտպանության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ «Ինտերֆաքսի» փոխանցման։

Արձագանքելով այն հարցին, որ ՌԴ փոփոխված սահմանադրության մեջ պետք է ամրագրել, որ Ռուսաստանը միջուկային տերություն է, Պուտինը ասել է, որ արտասահմանյան երկրները անում են ամեն բան, որպեսզի չեզոքացնեն միջուկային տերությունների միջուկային սպառազինությունները։

Օրինակ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունը հենց ուղղված է ռուսական միջուկային սպառազինությունների դեմ, սակայն այն պահից սկսած, երբ ռուսների մոտ ի հայտ եկան գերձայնային զինատեսակները, այդ համակարգերի վրա արվող ծախսերը դարձան անիմաստ։