Փաշինյանի «Երազանքների ՍԴ»-ի հեղինակը ես եմ

Գրիգոր Մուրադյանը տարակուսանք հայտնեց՝ նշելով, որք ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ իր գրածը իշխանությունները կարող են կամայականորեն մեկնաբանել և ծառայեցնել ծայրահեղ պոպուլիզմին
գրիգոմուրադյանր

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Սահմանադրական փոփոխություններին և հանրաքվեին նվիրված քննարկում է մեկնարկել, որին որպես բանախոս հրավիրված է նաև Սահմանադրական իրավունքի մասնագետ Գրիգոր Մուրադյանը:

Իր ելույթում Մուրադյանը սահմանադրական փոփոխություններին նվիրված քննարկման ժամանակ ասաց, որ Սահմանադրության 7-րդ գլուխը, որում շարադրված է Նիկոլ Փաշինյանի ասած «Երազանքների ՍԴ»-ն , ինքն է հեղինակել:

Նա տարակուսանք հայտնեց՝ նշելով, որք ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ իր գրածը իշխանությունները կարող են կամայականորեն մեկնաբանել և ծառայեցնել ծայրահեղ պոպուլիզմին: