Նախարար Պապիկյանը կխոսի իր կենսագրական տվյալները թաքցնելուն առնչվող հրապարակման վերաբերյալ

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում
Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ուղիղ եթերում կխոսի իր կենսագրական տվյալները թաքցնելուն առնչվող հրապարակման վերաբերյալ:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Պապիկյանը, ով նաև «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել ու նստել է։