Ու՞մ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը

Եվ ամեն ինչ ավելի նման է նրան, որ այս իրավիճակը նախօրոք պայմանավորված էր ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների հետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրել է․

«Չեմ սիրում դավադրապաշտությունը/կոնսպիրոլոգիան, բայց կարծես թե Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները ոչ թե իշխանափոխության, կամ իշխանության ժառանգականության համար էին, այլ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչին պարլամենտ մտցնելու եւ ավելի լեգիտիմ կարգավիճակ տալու մասին։

Եւ ամեն ինչ ավելի նման է նրան, որ այս իրավիճակը նախօրոք պայմանավորված էր ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների հետ։

Երբ Նիկոլ Փաշինյանը երդվում էր, որ Արցախը վերադառնալու է բանակցությունների սեղան, նա կարծես թե ի նկատի ուներ Արցախի «երկու համայնքներին էլ»։

Ամեն դեպքում, երբեւէ չի ժխտվել այս մոտեցումը»։