«Իմ քայլը» դաշինքում Միքայել Մինասյանի կողմից ներդրված քանի՞ պատգամավոր կա

Սրա նրա անցյալը քննարկելուց առաջ հիշեք, որ դուք էլ բավականին հարուստ անցյալ ունեք և մենք ամենայն մանրամասներով տեղյակ ենք այդ ամենի մասին
միքայել մինասյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իհարկե Միքայել Մինասյանը Հայաստանի ամենագերագնահատված ու չափազանցված գործիչներից մեկն է, բայց, այնուամենայնիվ, նրա հետ կապված մի հարց եմ ուզում տալ։

«Իմ քայլը» դաշինքում Միքայել Մինասյանի կողմից ներդրված քանի՞ պատգամավոր կա։

Եվ ընդհանրապես այդ դաշինքում քանի՞ նախկին հանրապետականներ կան։

4-5 կուսակցություն փոխածները քանի՞սն են։

Նախկինում (չի բացառվում նաև հիմա) տարբեր օլիգարխների հաճախորդ և կամակատար քանի՞ պատգամավորներ կան։

Անձնական-էմոցիոնալ կապերն էլ ձեզ նվեր։

Ընկերներ, այդ բարձր ամբիոնից սրա նրա անցյալը քննարկելուց առաջ հիշեք, որ դուք էլ բավականին հարուստ անցյալ ունեք և մենք ամենայն մանրամասներով տեղյակ ենք այդ ամենի մասին։

Եվ ուրեմն, հանգիստ նստեք տեղներդ»: