43-ամյա ամերիկուհին կիսվել է գեղեցկության գաղտնիքներով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Առողջ սնունդ, ակտիվ կենսակերպ ու լավատեսություն. երիտասարդությամբ դստերը չզիջող գեղեցկուհու գաղտնիքը
կին

Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Կալիֆոռնիայի հյուսիսում բնակվող մի ընտանիքի, որտեղ 43-ամյա մայրն այնքան երիտասարդ և թարմ տեսք ունի, որ անծանոթները կարծում են, թե նա ու 19-ամյա դուստրը քույրեր են:

Չնայած որ մոր և դստեր միջև 23 տարվա տարիքային տարբերություն կա, Ջոլին Դիասը արտաքին գրավչությամբ ամենևին էլ չի զիջում իր դստերը:

Միայնակ մայրը պատմել է, որ մաշկի թարմությունը պահպանում է առողջ սննդի, ակտիվ կենսակերպի շնորհիվ, հազվադեպ է ալկոհոլ օգտագործում, շատ է հանգստանում, սնվում է հավասարակշռված, առողջ սննդակարգով:

Մայրը՝ ձախ կողում

Joleen (left) and Meilani (right) share a tight relationship and even carry out their day-to-day activities together

Նա մանրամասնել է, որ կնոջ գեղեցկության գրավականն առողջ, փայլուն մաշկն է, որի խնամքով ինքը սկսել է զբաղվել տասներկու տարեկանից՝ մայրիկից գաղտնի օգտագործելով մաշկի խնամքի պարագաները:

 

Joleen (left with Meilani) said she does not think her daughter minds that strangers think they are siblings

 

«Իմ դեպքում էական արդյունավետություն ապահովեց տրետինոինը (դեղորայք, որն օգտագործվում է ակնեի բուժման համար): Ես այն մեկուկես տարի եմ օգտագործում ու մաշկիս որակը լավանում է»,-պատմել է տարրական դասարանների ուսուցչուհին:

 

The youthful mother (left with daughter) said getting rest and eat a balanced and healthy diet has helped maintain her good skin

 

Նա ընդգծել է, որ Կալիֆոռնիայում բնակվելու փաստը ենթադրում է, որ նախևառաջ հարկավոր է մաշկը պաշտպանել արևի ճառագայթներից և դա անել նույնիսկ անձրևոտ, անարև օրերին:

«Բացի այդ, ես պարտադիր վիտամին C եմ օգտագործում»,-հավելել է գեղեցկուհին:

 

Joleen (pictured) said a product that has shown dramatic change for her is tretinoin which  is known by most people as Retin-A


Դիասի համոզմամբ՝ երիտասարդ և թարմ տեսք ունենալու հարցում իրեն օգնում է նաև ամեն ինչին թեթև նայելու հատկությունը:

«Ես լավատես եմ և չեմ փորձում չափից ավելի անհանգստանալ անցյալի կամ էլ մտածել ապագայի խնդիրների մասին»,-ասել է կինը:

 

The youthful mother (pictured) said that despite looking young she preferred to stay at home and drink a nice cup of hot tea rather than go to clubs or parties

 

Նա պատմել է, որ սոցցանցերում հաճախ են հանդիպում հետևորդներ, որոնք հրաժարվում են հավատալ, որ ինքն ու դուստրը հասակակիցներ կամ քույրեր չեն:

 

Mother Joleen Diaz (right), 43, and daughter Meilani Parks (left), 19,  both from northern California, have a 23-year age gap between them

   Նյութի աղբյուրը՝ tert.am