Հայկական կողմը պետք է դադարեցնի բոլոր տեսակի բանակցությունները, եթե տեղեկությունը հաստատվի

Զավեշտն այն է, որ այս տեղեկությունը տարածվում է այն բանից հետո, երբ ԵԱՀԿ նախագահը հայտարարում է, որ բանակցություններում կա դրական դինամիկա

Իրավապաշտպան Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում  երևում է ադրբեջանցի Սամիր Մամադովի Twitter-յան գրառումը, որտեղ ասված է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը հանդիպել է Ադրբեջանում ԼՂ ներկայացուցչի հետ։

Արա Վարդանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Պահանջում եմ հենց այս պահին Հայաստանի ԱԳՆ Նախարարին խոսել Անդրեյ Կասպերչիկի հետ և բողոքարկել ստորև նշվածը։ Ավելին, Հայկական կողմը պետք է պահանջի այս տեղեկության հերքումը։ Իսկ եթե հերքում չլինի, ապա Հայկական կողմը պետք է դադարեցնի բոլոր տեսակի բանակցությունները մինչև բանակցային օրակարգի հստակեցում։

Զավեշտը այն է, որ այս տեղեկությունը տարածվում է այն բանից հետո երբ ԵԱՀԿ նախագահը հայտարարում է, որ բանակցություններում կա դրական դինամիկա, նույնը հայտարարում է նաև Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի փոխնախարարը։ Հասարակությանը ամեն կերպ մոլորեցնելու տեղը, թե բա ամեն ինչ նորմալ է, գործով զբաղվեք։

Հ.Գ. Այս հայտարարության ամենա վտանգավոր կետը. «Շնորհավորում է իրեն Ադրբեջանի ազգային ժողովում որպես ադերբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ներկայացուցիչ ընտրվելու կապակցությամբ»։