«Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ չենք հանդիպել, դրանք դատարկ-դատարկ խոսքեր են, դատարկ խոսում են, այդպիսի բան չի կարող լինել և այդպիսի բան չկա: Վաղը խորհրդի նիստ ենք հրավիրել, կլսենք բոլորին, վաղն էլ կհայտնենք մեր դիրքորոշումը»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ շուտով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը սկսվելու է, սակայն ԲՀԿ-ի դիրքորոշումը դեռ հայտնի չէ:
Հարցին էլ՝ Սասուն Միքայելյանի միջոցով միջնորդավորված այս հարցը քննարկվե՞լ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այսինքն` Ծառուկյանն այդքան փոքրացե՞լ է և կարիք ունի միջնորդությունների՞: Կյանքում Ծառուկյանը միջնորդությունների կարիք չունի, եթե հանդիպած լինենք, կասեմ՝ հանդիպել եմ, եթե քննարկած լինեինք, կասեի՝ քննարկել ենք: Ծառուկյանն էն աստիճանի է հասել, որ տակից, վրից խաղեր տալու այդ ճանապարհները վաղուց անցել է»:
ԲՀԿ առաջնորդը նշեց, որ վաղը հայտնելու են իրենց դիրքորոշումը: «Մենք ասել ենք՝ հանրաքվեի գաղափարին կողմ ենք, բայց այնտեղ կան իրավական խախտումներ, այլ հարցեր: Մենք պատրաստ ենք 24-ժամյա ռեժիմով հանդիպել, լուծել խնդիրները: Սպասել ենք արձագանքի, սակայն մեզ չեն արձագանքել, մենք էլ ասեցինք, որ չեք արձագանքում, ուրեմն մենք ոչ դեմ ենք քվեարկում, ոչ կողմ ենք քվեարկում, ընդհանրապես չքվեարկեցինք: Ո՞վ կարող է մեզ մեղադրի, բերեք դեմս էդ մուտիլովչիկներին, սադրողներին, որ ուզում են սարքեն... Եթե մարդը փորձառու է, նրան չեն կարող սադրանքների մեջ գցել, մենք վաղուց այդ դպրոցներն անցել ենք»,- հայտարարեց նա:
Տեսանյութը՝ Tert.am-ի
0Comments