Էլիտար զորամաս գոյություն չունի, իսկ պատասխանատուները պատժվել են. Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մամուլը գրեց Արցախում տեղակայված էլիտար զորամասի մասին, որտեղ ծառայում են պաշտոնյաների զավակները

Էլիտար զորամաս գոյություն չունի. Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հարցին ի պատասխան ասաց նախարար Դավիթ Տոնոյանը:

 Հիշեցնենք՝ համացանցն ու մամուլը վերջերս ողողվեցին Արցախում տեղակայված էլիտար զորամասի մասին լուրերով, նշվում էր, որ այդ զորամասում են ծառայում պաշտոնյաների զավակները:

«Էլիտար զորամաս գոյություն չունի, դա հրապարակային, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի միջոցով տարածված անվանում է: Բոլոր զինծառայողները, որոնք որ պատասխանատու են կարգապահական պատասխանատվություն կրելու, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի կողմից պատժվել են տարբեր աստիճաններով: Իսկ այն զինծառայողները, որոնք  ունեն պատասխանատվություն, կամ նախաքննության ընթացքում իրենց պատասխանատվությունը կորոշվի, հիմա կա՛մ ձերբակալվում են, կա՛մ կալանավորվում են»,- մանրամասնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Տեսանյութը՝ 168.am-ի