Ոչ Արթուր Վանեցյանը, ոչ որևէ այլ անձ դեռևս չեն կարող Փաշինյանին լուրջ ընդդիմություն դառնալ

Հայաստանում այսօր չկա այնպիսի մի ուժ, որը կկարողանա հակազդել իշխանությունների ձգտումներին


Ո՛չ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ո՛չ որեւէ այլ անձ այսօր չեն կարող լուրջ ընդդիմություն լինել, քանի դեռ չկան համապատասխան պայմաններ: Հայաստանում այսօր չկա այնպիսի մի ուժ, որը կկարողանա հակազդել իշխանությունների ձգտումներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը պարզաբանել է, որ դրա համար պետք են համապատասխան ջանքեր և հասարակական պահանջ:

«Հենց դրանում է Նիկոլ Փաշինյանի հաջողությունը»,- նշել է Իսկանդարյանը: