Ամեն տեղ հանդիպիր Ինձ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Իմ Ներկայության գիտակցությունը քեզ անպայման ուրախություն կպատճառի, տուր Ինձ ոչ միայն քո վստահությունը, այլ նաև՝ ուրախությունը

Հիսուս

Փետրվարի 12

Կյանքը իրականում ուրիշ բան չէ, քան Ինձ ճանաչելն ու Իմ Ներկայության գիտակցությանը հասնելը:

Մի վախեցեք: Շատ սքանչելի ապագա է ձեզ սպասվում: Թող այդ լինի, իրոք, մի Նոր Կյանք, գոյության մի նոր իմաստ, երբ յուրաքանչյուր պատահարի, իրադարձության ու ծրագրի մեջ տեսնեք Ինձ ու ճանաչեք: «Հավիտենական կյանքը այս է, որ ճանաչեն Քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, նաև Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր»:

Հարատևիր այս զգացողության մեջ, մշտապես այս գիտակցության տերը եղիր, և դու Հավիտենական կյանք կունենաս, անվախճան դարերի կյանք: Ամեն ինչի մեջ առաջնորդվիր Աստծո Հոգով և ամեն բանում ապավինիր Ինձ: Իմ Ներկայության գիտակցությունը քեզ անպայման ուրախություն կպատճառի: Տուր Ինձ ոչ միայն քո վստահությունը, այլ նաև՝ ուրախությունը: