ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
«Գործալիքը՝ անպատիժ...
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ աշխատողը կարող է գործալքության պատճառով ազատվել աշխատանքից, եթե նա ընդամենը մեկ աշխատանքային օր (հերթափոխ) առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի, ասել է թե՝ չի կատարում իր պարտականությունները:
Բա հիմա, եթե էս երկրում արդարություն և հավասարություն կա, բա ինչո՞ւ է իր պաշտոնը շարունակում վայելել ՍԴ ինքնահռչակ նախագահ, ընտրվելու օրվանից մատը մատին չտված անդամ Վահե Գրիգորյանը:
Այսօր այս «պարոնն» արդեն «պերճախոսել» է Վենետիկի հանձնաժողովի հասցեին...
Փաստորեն, այս անձնավորությունը պետական բյուջեից ահռելի աշխատավարձ ու խրախուսումներ է ստանում ընդամենը ֆեյսբուքում ծավալվելու համար...
Էլի խտրականություն, էլի երկակի ստանդարտներ:
Աշխատող մարդկանց դուրս են մղում, տեղը բերում են անբան ու ամուլ վիպասաններին:
Սա է՞ նոր Հայաստանի հմայքը...»:
0Comments