Միշուստինը թույլատրել է թմրանյութեր պարունակող բույսեր` կանեփ և քնաբեր կակաչ աճեցնել

Աճեցնելու իրավունք ունեն հատուկ արտոնագիր ունեցող պետական ձեռնարկությունները
միշուստին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել թմրանյութեր պարունակող բույսերի` կանեփի եւ քնաբեր կակաչի աճեցման արգելքը վերացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

Բույսերը թույլատրվում է օգտագործել բժշկության, արդյունաբերության եւ անասնաբուժության ոլորտներում օգտագործվող միջոցների արտադրության համար:

Փաստաթղթում նշվում են նաեւ թմրամիջոցների չափաբաժնի պարունակության վերաբերյալ պահանջները: Բացի այդ, արդյունաբերական նպատակներով արգելվում է օգտագործել կանեփի սերմերը ցանքի համար, որոնք աճեցվում են չորրորդ եւ հաջորդ անգամները, եւ կակաչի սերմերը` երկրորդ և հաջորդող վերարտադրություններում: Թմրամիջոց պարունակող բույսերը կարող են աճեցնել միայն իրավաբանական անձինք, news.am-ի փոխանցմամբ՝ պարզաբանում է «Ինտերֆաքս»-ը:

Հունիսի 19-ին ՌԴ Պետդուման օրինագիծ էր ընդունել Ռուսաստանում բժշկական նպատակներով կանեփի եւ ափիոնի կակաչի աճեցման մասին: Այդպիսի իրավունք ունեն հատուկ արտոնագիր ունեցող պետական ձեռնարկությունները:

Մինչեւ օրենքի ընդունումը թույլատրվում էր թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնել գիտական, կրթական նպատակներով եւ փորձագիտական գործունեության շրջանակներում: