«Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի»

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է իրեն ուղղված սպառնալիքները

«Հասկանալի է՝ ինչ է տեղի ունենում, կանտորաներում նստած հայհոյում են կամ ինչ-որ մեկին սրբադասում: Բայց ես ներկայացրել են հաղորդում գլխավոր դատախազին: Ինձ ասում էին՝ հրապարակի այդ տեքստը, որովհետեւ մեջը հայհոյանքներ կային, չէի ուզում հրապարակել»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Նա նշեց, որ իրեն ուղղված նամակում գրված է եղել. «Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի...»: Մնացածը հայհոյանք է, չեմ ուզում կարդել: Գրողը ֆեյք չի, մենք պարա՞պ ենք՝ ֆեյքերով զբաղվենք: Մենք ֆեյքերով չենք զբաղվում: Բոլոր տվյալներն ուղարկվել է Գլխավոր դատախազին:

Քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում, ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում: Երեւի սպասում են՝ մեկին գնդակահարեն, հետո գնան ասեն՝ տաք հետքերով գտանք գնդակահարվածին կամ չգտանք գնդակահարողին»,-ընդգծեց Մարուքյանը: