«Քանի որ ապօրինություններ են տեղի ունենում, վաղն էլ կարող են հայտարարել, որ այլեւս հանրաքվե չենք անում, որովհետեւ ժողովուրդը հիմա էլ դա է պահանջում: Իրենք ամենից լավ գիտեն, թե ինչ է պահանջում ժողովուրդը: իսկ ժողովուրդը պահանջում է աշխատավարձերի, նպաստների բարձրացում, ճանապարհների վերանորոգում, այնպես անել, որ մարդիկ չարտագաղթեն, էնպես անել, որ բանակում զինվոր չզոհվի»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե ՍԴ դատավորները նախքան հանրաքվեն հրաժարական ներկայացնեն, Մարուքյանն ասաց, որ օրենքով հանրաքվեն ռեվերս անելու տարբերակ չկա. հանրաքվեն լինելու է:
Հարցին, թե իրեն մեղադրում են հեղափոխության ժամանակ ձեռքերը լվանալու մեջ, Մարուքյանն արձագանքեց. «Եթե ես սկսեմ պատմել, թե հեղափոխության ժամանակ այդ ասողներից ով ինչ է ասել եւ ինչով է զբաղված եղել այս կաբինետում այդ քննարկման ժամանակ, կարող է այդ մարդիկ իրենց խփեն, ինքնասպանության դիմեն: Իսկ ես չեմ ուզում ինքնասպանության դրդելու հոդվածով դատվեմ»:
0Comments