Շտապ դիմել Վենետիկի հանձնաժողով. ԵԺԿ-ի կոչը ՀՀ իշխանություններին

Այս մասին ասված է ԵԺԿ-ի Twitter-ի միկրոբլոգում

ե

Եվրոպական ժողովրդական կուսակցությումը ՀՀ իշխանություններին կոչ է արել սահմանադրական փոփոխությունների հարցով շտապ դիմել ու դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։

Այս մասին ասված է ԵԺԿ-ի Twitter-ի միկրոբլոգում։

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շտապ դիմել եւ դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»։