«Անհասկանալիորեն այս փուլում Ադրբեջանը գնաց ընտրությունների, Փաշինյանը ևս գնում է հանրաքվեի»

Հանրաքվեն վտանգավոր է, քանի որ հնարավոր է, որ չլինի այն աջակցությունը, ինչպես նախորդ ընտրություններում, լինի, օրինակ, 50-60 տոկոս

«ՍԴ-ն խոչընդոտում է վրեժխնդիր լինել ընդդիմախոսներից և նախկինների՞ց: ՍԴ-ն խոչընդոտում է իրականացնել բարեփոխումնե՞ր: Ոչ, ես այդ կարծիքին չեմ: Իսկ ինչո՞ւ է դա նախաձեռնվում:

Ադրբեջանում ինչ-որ տեղ հասկանալի է, իսկ այստեղ՝ ի՞նչն է պատճառը: Ինտրիգ կա այս ամենում. լուծարվեց խորհրդարանը, որը նվիրված էր Ալիևին, Փաշինյանը, օրինակ, Սարգսյանի թիմին հեռացրեց, դա հասկանալի է, իսկ Ալի՞ևը:

Փաշինյանն է զուգահեռաբար գնում հանրաքվեի, բայց հանրաքվեն վտանգավոր է, քանի որ հնարավոր է, որ չլինի այն աջակցությունը, ինչպես նախորդ ընտրություններում, լինի, օրինակ, 50-60 տոկոս, կարձանագրվի, որ ազդեցությունը նվազում է, իսկ դա ճգնաժամային երևույթների նախադրյալ է»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ զուգահեռներ անցկացնելով ԼՂ հակամարտող երկրներում քաղաքական գործընթացների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի միջև:

Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում արդեն իսկ փոփոխություններ կան: «11 ժամ՝ երկփուլ քննարկում տեղի ունեցավ Ժնևում, արդեն այդ փաստը նշանակում է, որ ծավալվում է առարկայական երկխոսություն, կա սցենար, որը սեղանին է»:

Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա Տարասովն ասել է. «Եթե նրանք բանակցությունները շարունակում են, նշանակում է՝ Մադրիդյան սկզբունքներն աշխատում են, մոդեռնիզացված կամ չմոդեռնիզացված, բայց դրանք են բանակցային հիմքն այսօր:

Երբ Փաշինյանը՝ կողմերից մեկը, ասում է, որ պետք է կողմնորոշվել Մադրիդյան սկզբունքների հարցում, ապա կարող է հայտարարել, որ դուրս է գալիս այդ օրակարգից, դեմ է դրան, առաջարկում է նոր խաղ, որպեսզի որևէ մեկի համար անհասկանալի չլինի, ապատեղեկատվություն չտարածվի: Օրինակ՝ եթե քեզ անհրաժեշտ էր սահմանադրական հանրաքվե, դու դա կազմակերպեցիր ԱԺ-ի միջոցով, նույն կերպ էլ այս հարցով կարող ես որոշում կայացնել, ասել, որ Մադրիդյան սկզբունքները մեզ ձեռնտու չեն, «Միացում», բայց դա չկա»:

Նա նաև հավելել է. «Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհասկանալիորեն այս փուլում Ադրբեջանը գնաց ընտրությունների, Փաշինյանը ևս գնում է հանրաքվեի»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: