Եվ այսպես, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր։ Նա կարող էր ինքն իրեն խայտառակ չանել, չստորագրել, այգ դեպքում պարզապես հանրաքվե կնշանակվեր 65-րդ օրը, այսինքն՝ մի քանի օր ավելի ուշ։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ այդպիսի շտապողականություն։
ՈՎ է ԸՆԿԵԼ ՖՑՈՒՐԵՐԻԿԻ ՀԵՏԵՎԻՑ
Շտապողականության վերաբերյալ հարցը վերաբերում է նաեւ Նիկոլին՝ ինչո՞ւ սահմանադրական եւ ընթացակարգային բոլոր նորմերը ոտատակ տալով՝ շտապեց ակնհայտ, ցուցադրական հակասահմանադրական տարբերակով Հրայր Թովմասյանին եւ ՍԴ «հին» դատավորներին պաշտոնանկ անելու հանրաքվե նախաձեռնել, երբ ընթացակարգը ֆորմալ առումով պահելը դա կհետաձգեր ընդամենը 2-3 շաբաթ։ Գումարած դրան, ինչո՞ւ այդպիսի քամահրական տարբերակով անտեսվեցին, ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ ԵԽԽՎ սաստող նախազգուշացումները։
Ի դեպ, նախագծի հիմնական զեկուցող, թերուս Վահագն Հովակիմյանը շատ կոպիտ արտահայտվեց Վենետիկի հանձնաժողովի վերաբերյալ, ինչն ինքնագլուխ անել չէր կարող։ Ինչպես նշում է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը. «Վահագն Հովակիմյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին փաստացի մեղադրել է ՀՀ նախորդ իշխանությունների կողմից կոոումպացված լինելու մեջ՝ այն հիմքով, որ տարիներ առաջ նա պարգեւատրվել է ՀՀ շքանշանով՝ ՀՀ Եվրաինտեգրմանը աջակցելու համար։ Շատ արտահայտիչ օրինակ է։ Դե՞մ ես իմքայլականների դարակազմիկ գաղափարներին։ Համարձակություն ունես հրապարակա՞վ չհամաձայնել։ Ուրեմն հաստած կոոումպացված ես։ Այլ կերպ հնարավոր չէ, ով ուզում ես եղիր։ Իմքայլականների ու նրանց աջակիցների շրջանում լայն տարածում ունեցող այս պրիմիտիվ մտայնությունը «մեդալի» միայն մի երեսն է։ Մյուս երեսը զրոյին ձգտող պրոֆեսիոնալիզմն է, էլ ավելի ցածր պետական մտածողությունը, բայց անվերջության ձգտող ինքնագնահատականը»։
Բայց հարցը մնում է՝ ինչո՞ւ այդպիսի կոպիտ այլանդակությունները հանդուրժում են ինչպես գերտերությունները, այնպես էլ միջազգային կառույցները։ Տրամաբանական է ենթադրել, որ լռելյայն համաձայնություն կա՝ թույլ տալ քայլասերվածներին այդքան «հաբռգել»։ Այսինքն՝ խոշոր խաղացողներին ձեռնտու է, որ Նիկոլը ցանկացած միջոցով զավթի ՍԴ-ն, որպեսզի այդ ՍԴ-ն հանգիստ կարողանա սահմանադրական ճանաչել մեր ազգային-պետական շահից, մեղմ ասած, չբխող միջազգային բնույթի փաստաթղթեր՝ սկսած Արցախի վերաբերյալ այլանդակությունից, որն արդեն իսկ, Դավիթ Շահնազարյանի եւ Վիտալի Բալասանյանի վկայությամբ, միջազգային ոստիկանական ուժերի հսկողության ներքո Արցախ թուրքեր բերելն է՝ հայերի հետ համատեղ բնակվելու, վերջացրած Ստամբուլյան կոնվենցիայով։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Հանրաքվեն թակարդ՝ Նիկոլ Փաշինյանի համար
Խոշոր խաղացողներին ձեռնտու է, որ Նիկոլը ցանկացած միջոցով զավթի ՍԴ-ն, որպեսզի այդ ՍԴ-ն հանգիստ կարողանա սահմանադրական ճանաչել մեր ազգային-պետական շահից, մեղմ ասած, չբխող միջազգային բնույթի փաստաթղթեր
0Comments