Երևանի քաղաքապետը 17 օրվա համար 65 մլն 900 դրամի պարգևավճար է տվել 

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ պարգևատրել են քաղաքապետարանի 22 աշխատակցի
Հայկ Մարության

Փետրվարի 1-ին Երևանի քաղաքապետարանում հերթական պարգևավճարներն են տրվել: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ պարգևատրել են քաղաքապետարանի 22 աշխատակցի:

480 հազարական դրամներով պարգևատրվել են Երևանի քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, աշխատակազմի ղեկավար Վահե Խաչատրյանը:

265 հազարական դրամներով պարգևատրվել են Անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը, առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը, հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը, մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը, կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը, վերահսկողության վարչության պետ Արթուր Ավետիսյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուզալդյանը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Գարեգին Խաչատրյանը, եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը, գնումների վարչության պետ Էդգար Կիրակոսյանը, հայտնում է factor.am-ը:

Ընդհանուր գումարը կազմել է 65 մլն 900 դրամ:

Ի դեպ, նշենք, որ այս պարգևավճարները տրվել են հունվար ամսվա համար, իսկ հունվարին աշխատանքային է եղել ընդամենը 17 օր: