Վանեցյանը հայտարարել է նոր ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին

Ըստ Վանեցյանի՝ այս պահին Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, իսկ երկրի կառավարությունը ետ է կանգնել թավշյա հեղափոխության նպատակներից

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոր ընդդիմադիր կուսակցություն կստեղծի: Նա իր նախաձեռնության մասին հայտնել է «Ինտերֆաքսի» հետ զրույցում:

Վանեցյանի կուսակցությունը լինելու է աջ կենտրոնամետ՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին. իսկ կուսակցության գաղափարախոսության հիմքում լինելու են ավանդականն ու առաջադեմը. «Այս պահին լայն խորհրդակցությունների գործընթաց է ընթանում գաղափարակիցների և հնարավոր գործընկերների հետ:

Միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո, մենք կոնկրետ ծրագրեր, ճանապարհային քարտեզ կներկայացնենք հետագա գործողությունների մասին»,-ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ նոր կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում:

Ըստ Վանեցյանի՝ այս պահին Հայաստանում շատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, իսկ երկրի կառավարությունը ետ է կանգնել թավշյա հեղափոխության նպատակներից: