Ինչպես խնամել յուղոտ մազերը

6 խորհուրդ նրանց համար, ում մազերն արագ յուղոտվում են
կին

կ

Փայլուն ու փարթամ մազերն իդեալական կերպարի գրավականն են։ Իսկ եթե մազերը կեղտոտ, կյանքից զուրկ տեսք ունեն, որքան էլ հիասքանչ լինի ձեր հագուստը, կերպարն անխուսափելիորեն կփչանա։ Եթե ձեր մազերն արագորեն յուղոտվում են, առաջին հերթին հարկավոր է վեր հանել դրա պատճառը, գրում է Harper’s Bazaar-ը։

  • Ամենատարածված պատճառը մազերը չափազանց հաճախ լվանալն է։ Մազերը սովորում են այդ ռեժիմին, եւ մաշկը սկսում է ավելի շատ ճարպ արտադրել՝ որպես պաշտոնական ռեակցիա։
  • Եվս մեկ պատճառ՝ սխալ ընտրված խնամք։ Ամենայն հավանականությամբ, շամպունը չի համապատասխանում ձեր գլխամաշկի տեսակին, կամ չափազանց յուղոտ կոնդիցիոները նստվածք է տալիս մազերին, ինչի հետեւանքով դրանք կեղտոտ տեսք են ունենում։
  • Ժառանգական գործոն։
  • Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ կամ հորմոնալ խանգարումներ օրգանիզմում։ Այս դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ եւ հանձնել անհրաժեշտ անալիզները։

Ինչ անել, որ մազերը երկար ժամանակ մաքուր մնան

Որոշեք գլխամաշկի տեսակը։ Եթե դեմքի մաշկը յուղոտ է, ամենայն հավանականությամբ գլխաշամակի տեսակը եւս նույնը կլինի։ Այդ դեպքում մազերն ամեն օր լվանալը վնասակար չէ, սակայն կարեւոր է նուրբ խնամք ընտրել։

Դադարեք ամեն օր լվանալ մազերը։ Խորհուրդ է տրվում մազերը լվանալ երկու օրը մեկ։ Սկզբնական շրջանում կարող է անհարմարության զգացում առաջանալ։ Այդ պատճառով պրոցեսն ավելի լավ է սկսել հանգստյան օրերին, երբ ոչ մի տեղ գնալու կարիք չկա։

Չոր շամպուն օգտագործեք. այն ոչ միայն հեռացնում է յուղոտությունը, այլեւ ծավալ է հաղորդում մազերին։

Մազերը լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով, ապա ցողեք սառը ջրով։ Օրվա ընթացքում նվազգույնը 2 լիտր ջուր խմեք. ճիշտ ռեժիմը նվազեցնում է ճարպի արտադրությունը։

Սկրաբ օգտագործեք, դա կօգնի ծակոտիները մաքրել կեղտից։ Սկրաբը կարելի է պատրաստել տնային պայմաններում։ Ծովի աղին ավելացրեք մի փոքր ջուր, քսեք մազարմատներին ու նուրբ շարժումներով մերսեք։ Մերսումը լավացնում է արյան շրջանառությունն ու խթանում մազերի աճը։

Կոնդիցիոներն ու դիմակն պօգտագործեք միայն մազերի ծայրերի հատվածում։ Դրանք արմատներին մի քսեք եւ լավ լվացեք ջրով՝ բոլոր մնացորդները հեռացնելու համար։ Բնական բաղադրիչներով շամպույն ու կոնդիցիոներ ընտրեք՝ առանց սուլֆատների ու պարաբենների։

Նյութի աղբյուրը՝ news.am