Աշխարհում ամենամեծ բնակելի շենքը կկառուցի սուպերմոդելի հայրը՝ Կահիրեում

11 հարկ բարձրությամբ շենքը կգերազանցի Քեոփսի բուրգը 138 մետրով
գիգի հադիդ

h

Ձեռնարկատեր Մոհամեդ Հադիդը, որը սուպերմոդելներ Բելա և Ջիջի Հադիդների հայրն է, Կահիրեի արվարձանում բազմաբնակարան շենք կկառուցի։ Շենքը նախատեսված է լինելու 30 հազար բնակչի համար և կդառնա աշխարհում ամենամեծ բնակելի շենքը, հաղորդում է Daily Mail-ը։

Skyline էլիտար բնակելի համալիրը, որը փոքր քաղաքի չափսի է լինելու, կկառուցվի Կատամեա արվարձանում։ 71-ամյա մագնատ և ճարտարապետ Հադիդը նախնական 420 միլիոն ֆունտ է գնահատել շինարարական ծախսերը։ Նրա խոսքերով, համալիրը շահագործման կհանձնվի 2025 թվականին, ինչը կօգնի բեռնաթափել Եգիպտոսի գերբնակեցված մայրաքաղաքը։

Նախատեսվում է, որ 60 հազար քառակուսի մետր մակերեսով և 11 հարկ բարձրությամբ շենքը կգերազանցի Քեոփսի բուրգը 138 մետրով։

a

a