Այս պահին դեպի Պաֆոս ավիատոմսը արժե 18,5 եվրո, դեպի Լառնակա՝ 40 եվրո. Փաշինյան

Կեսօրին հայտնել էի, որ Wizz Air ավիաընկերությունը ս/թ հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի Երեւանից Կիպրոսի Լառնակա քաղաք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նոր Երևան-Պաֆոս-Երևան չվերթին:

«Կեսօրին հայտնել էի, որ Wizz Air ավիաընկերությունը ս/թ հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի Երեւանից Կիպրոսի Լառնակա քաղաք:

Մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ ս/թ հունիսի 1-ից Ryanair ընկերությունը նույնպես Երեւանից դեպի Կիպրոս չվերթ է սկսում՝ Պաֆոս քաղաք:

Այս պահին դեպի Պաֆոս ավիատոմսը արժե 18,5 եվրո, դեպի Լառնակա՝ 40 եվրո»: