Սամվել Ալեքսանյանը քաղաքական նոր ապաստան է փնտրում, ում հետ է նա բանակցել

Նա խուսափում է Փաշինյանի հետ շփումներից եւ զղջման բալլադներ է կարդում նախկինների շրջապատում

Մենք մի քանի հրապարակում ենք ունեցել երբեմնի օլիգարխ, հեղափոխությունից հետո շնորհքով գործարար դարձած Սամվել Ալեքսանյանի վերջին ժամանակների գանգատների մասին: Այն, որ նա այլեւս խուսափում է Փաշինյանի հետ շփումներից եւ զղջման բալլադներ է կարդում նախկինների շրջապատում:

Մենք տեղեկացանք, որ նա գրեթե բացահայտ քաղաքական նոր ապաստան է ման գալիս, սերտ շփումներ ունի Գագիկ Ծառուկյանի հետ ու վերջինին հավատացրել է, որ եթե հանկարծ որոշի իշխանության դեմ զանգվածային ակցիաներ անել, ինքը մարդ կհանի փողոց:

Նյութի աղբյուրը՝ hayeli.am