Թրամփը Փելոսիին ծաղրող տեսանյութ է հրապարակել

«Նենսի Փելոսիի կողմից պատառոտված հզոր ամերիկյան պատմություններ» խորագրով տեսանյութը Թրամփի` Կոնգրեսում ունեցած ելույթից է մոնտաժվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցիալական կայքի իր էջում ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ծաղրող տեսանյութ է հրապարակել: 

«Նենսի Փելոսիի կողմից պատառոտված հզոր ամերիկյան պատմություններ» խորագրով տեսանյութը Թրամփի` Կոնգրեսում ունեցած ելույթից է մոնտաժվել: Զինվորականներին և երկրի հերոսներին դիմելու պահերն ուղեկցվում են տեսարանով, որտեղ խոսնակը պատռում է նախագահի ելույթի տեքստը, հայտնում է tert.am-ը:

Հիշեցնենք, որ Թրամփի` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ամենամյա ուղերձով հանդես գալու արարողությանը նրա և Փելոսիի միջև միջադեպ էր տեղի ունեցել:

Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Թրամփը մտել էր դահլիճ, բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին: 

Երբ Փելոսին ձեռքն առաջ էր մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով էր շրջվել կնոջը: Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել էր և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը:

Ավելի ուշ խոսնակը պատմել է իր այդ քայլին գնալու պատճառի մասին` նշելով, որ Թրամփի ելույթը խայտառակություն էր, քանի որ դրանում շատ սուտ կար:

 «Նա ոչնչացրեց ճշմարտությունը, այդ պատճառով էլ պատռեցի նրա ելույթի տեքստը»,- հայտարարել է Փելոսին:

 

Donald J. Trump@realDonaldTrump

 

Embedded video