Իմ քայլը երեկվա քվեարկությունից հետո գնացել է Էդուարդ Աղաջանյանի օբյեկտ՝ նշելու հաղթանակը

Որոշումը, որը երեկ անցկացրեցին ԱԺ նիստում, այնպիսի ցնծագին մթնոլորտ է ստեղծել Իմ քայլում, որ որոշել են իրենց հաղթանակը նշել երեկոյան խնջույքի սեղանի շուրջ

«Հրապարակ»-ը գրում է. «Մենք տեղեկացանք, որ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվե անցկացնելու որոշումը, որը երեկ անցկացրեցին Ազգային ժողովի նիստում այնպիսի ցնծագին մթնոլորտ է ստեղծել Իմ քայլում, որ որոշել են իրենց հաղթանակը նշել երեկոյան խնջույքի սեղանի շուրջ:

Իշխանությունը մեծ կազմով Տերյան 105/1 հասցեում Էդուարդ Աղաջանյանին պատկանող Ֆերմատա ակումբում նշել է երեկվա հաղթանակը:

Ի դեպ, մամուլում բազմիցս է գրվել, որ նույն հասցեում Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վերջերս վերաբացել է իր բար-ակումբը, որը դարձել է նաև ՔՊ-ականների ամենօրյա հավաքտեղի»։