Հոկտեմբերի 12-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԽՈՅԵՐ

Փորձեք այսօր շատ անկեղծ չլինել, քանի որ ձեր անկեղծությունն ու ազնվությունը չի գնահատվի։ Եթե հանկարծ ավելորդ խոսքեր ասեք, հետագայում զղջալու եք դրանց համար կամ արդարանալու՝ ասելով, որ դուք պարզապես կատակել եք։

ՑԼԵՐ

Բոլորը տարբեր են, եւ ամեն մեկը յուրովի է հասկանում, թե ինչ է նշանակում «նորմալ»։ Այսօր ձեր սիրելի անձնավորության կատարած բոլոր քայլերը փոքր-ինչ տարօրինակ կթվան ձեզ, սակայն ձեզ չի հաջողվի նրան ուղղել կամ ստիպել, որ այլ կերպ վարվի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր նախկին ընկերոջը կամ ընկերուհուն հանդիպելու ցանկություն կառաջանա։ Սակայն ցանկությունը բավարարելու համար հարկավոր է որոշակի քայլեր ձեռնարկել։ Օրինակ՝ գտնել ինչ-որ իր, որը նա ձեզ մոտ է թողել, եւ վերադարձնել այն։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելիի կյանքում շատ դժվար շրջան է։ Օգնեք եւ աջակցեք նրան։ Փորձեք ամուր հենարան լինել ձեր ընտրյալի համար։ Փորձեք բարձրացնել նրա տրամադրությունը, ուժ տալ նրան։ Սերը, միայն լուսնի լույսի ներքո գիշեր անցկացնելը չէ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի կարողանա անկեղծորեն պատասխանել ձեր հարցերին։ Ուստի, պետք չէ հարցախեղդ անել նրան։ Հարկավոր է խորը իմաստ փնտրել նրա ասած խոսքերի մեջ։

ԿՈՒՅՍԵՐ

Ընտանեկան հաճելի միջավայր ստեղծեք տանը։ Կարող եք լավ եւ հետաքրքիր ֆիլմ դիտել միասին կամ ընթերցել։ Կարող եք անգամ մանկական հեքիաթներ կարդալ, որպեսզի ավելի մտերմիկ միջավայր ստեղծվի։

ԿՇԵՌՔԵՐ

Այսօր միայնակ մնալու ցանկություն կունենաք։ Սակայն սա չի վերաբերում ձեր ընտրյալին, քանի որ ինչ էլ պատահի, դուք միշտ ուրախ կլինեք տեսնել նրան ձեր կողքին։ Ի դեպ, միայն նրան կհաջողվի բարձրացնել ձեր տրամադրությունը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կհիացնի ոչ միայն  ձեզ, այլեւ ձեր շրջապատին եւ մտերիմներին։ Դուք ձեզ իսկական աստղի սիրեցյալ կհամարեք եւ կցանկանաք մշտապես նման զգացողություններ ունենալ։ Սակայն չպետք է մոռանալ նաեւ պատասխանատվության մասին։ Չէ՞ որ այդ պարագայում դուք հայտնվում եք այդ բարի եւ բարձր համբավը պահպանելու խնդրի առաջ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը շատ կցանկանա ամուր գրկել ձեզ եւ համոզել, որ դուք միակն եք եւ անկրկնելին իր կյանքում։ Այո, այսօր հաճոյախոսություններ լսելու օր է։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ինչ-որ արկածների հերոս/հերոսուհի լինել, սակայն ոչ ձեր ուղեկցությամբ։ Ուստի, շատ չտխրեք, երբ բացահայտեք, որ Նա մի քանի օր մեկ ուրիշի հետ է անցկացրել։ Մի անհանգստացեք, միգուցե նրանք պարզապես մարզվել են։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հանգստություն, միայն հանգստություն։ Այդպես ավելի հեշտ է ցանկալի արդյունքի հասնել։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը ստիպված կլինի համոզել ձեզ, որ դուք ընդունեք նրա օգնության առաջարկը։ Իհարկե, քանի որ այլ տարբերակ պարզապես չունեք։ Փորձեք նրա աջակցությամբ ազատվել ձեր խնդիրներից։