Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Ալիև

Այդ նախագահը երբ հայտարարեց, որ քաղաքականությամբ է զբաղվելու, ձերբակալվեց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցությանը:

Այս համատեքստում Ալիևը հիշատակել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը: «Մենք՝ որպես ԵԽԽՎ-ում աշխատած մարդիկ, լավ գիտենք այդ կառույցը: Ցավոք, այդ կազմակերպությունն արդեն 20 տարի է, ինչ Ադրբեջանն ընտրում է որպես թիրախ, իսկ Թուրքիային՝ էլ ավելի երկար ժամանակ։ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: Իսկ երկրները, որտեղ կան քաղբանտարկյալներ, դուրս են մնում ուշադրությունից: Կարող եմ բերել Հայաստանի օրինակը: Հայաստանի նախկին նախագահը մեկ տարուց ավելի է՝ ձերբակալված է: Այդ նախագահը երբ հայտարարեց, որ քաղաքականությամբ է զբաղվելու, ձերբակալվեց», – ասել է Ալիևը:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am