Ինչքա՞ն կարելի է անլրջացնել պրոցեսը նման բաներով. Մարուքյան

Մյուս կողմից` ինչքան կարելի ա անորոշ լինել և չիմանալ` ինչ են անում. պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստը հետաձգելու մասին որոշմանը, ասաց, որ ամեն ինչ կարելի է պատճառաբանել տեխնիկական խնդիրներով, բայց ակնհայտ է, որ փորձում են նախագծերի մեջ բովանդակային փոփոխություն անել:

«Պատկերացնո՞ւմ եք` ինչքան կարելի է անլրջացնել պրոցեսը, նման բաներով:

Մյուս կողմից` ինչքան կարելի ա անորոշ լինել և չիմանալ`ինչ են անում»,-ասաց Մարուքյանը:

Տեսանյութը՝ hraparak.am-ի