Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ և ԵԽ երկրների դեսպանների հետ քննարկել է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր երեկոյան հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ։ Հանդիպմանը քննարկվել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստը կայանալու է վաղը: Նիստի օրակարգում «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է:

Նշենք նաև, որ այսօր ԱԺ 37 պատգամավորներ ներկայացրել են նախագիծ, որն առաջարկվում է Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը. մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: