Սա ծայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է և կարող է բերել մեր երկրում սահմանադրական կարգի տապալման

Կոչ եմ անում այս անմիտ նախաձեռնության հեղինակներին՝ ետ կանգնել այս արկածախնդրությունից, և չվտանգել մեր երկրի հանրային կայունությունը և սահմանադրական կարգը

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագծին: Նա մասնավորապես կոչ է անում նախաձեռնության հեղինակներին՝ ետ կանգնել արկածախնդրությունից, և չվտանգել մեր երկրի հանրային կայունությունը և սահմանադրական կարգը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այսօր Ազգային ժողովի 37 պատգամավորներ, հիմնականում «Իմ քայլը» խմբակցությունից, շրջանառության մեջ են դրել Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որի միակ նպատակը մինչև 2018 թ․ ապրիլը ընտրված Սահմանադրական դատարանի բոլոր անդամների պաշտոնավարման հարկադիր դադարումն է (հղումը՝ ստորև)։ Սա ծայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է, և կարող է բերել մեր երկրում սահմանադրական կարգի տապալման, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Մենք առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնանք այս գործողությանը, մինչ այդ կոչ եմ անում այս անմիտ նախաձեռնության հեղինակներին՝ ետ կանգնել այս արկածախնդրությունից, և չվտանգել մեր երկրի հանրային կայունությունը և սահմանադրական կարգը»։