Ավտոներից մեկը բերելու եմ ստեղ վառեմ, մյուսը՝ ՊԵԿ-ի դեմը․ ավտոներկրող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

4 բանկում վարկ ունեմ, հույսս սահմանին մնացած 4 մեքենան են

4 բանկում վարկ ունեմ, հույսս սահմանին մնացած 4 մեքենան են, լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող ավտոներկրողներից մեկը։

«4 մեքենաները սահմանին են, օգոստոսի 1-ին եմ առել, դեկտեմբերի 30-ին  է հասել, Վրաստանն իր կոնտեյներները դատարկել է, հայերինը մնացել է։ Զզվել եմ արդեն, ավտոներից մեկը բերելու եմ ստեղ վառեմ, մյուսը ՊԵկ-ի դեմը, եթե հարցին լուծում չտրվի»,-նշեց նա։   

Մեկ այլ ավտոներկրող էլ առաջարկի է սպասում, թե ստեղծված իրավիճակում իրենք ինչ պետք է անեն․ «Սպասում ենք կառավարությունը կոնկրետ որոշում կայացնի, մենք ելք չենք տեսնում, Վրաստանում թողել չեմ կարող, քանդել, վաճառել չեմ կարող, Հայաստանում չենք կարողանում մաքսազերծել, լավ՝ ի՞նչ անենք»։

Տեսանյութը՝ news.am-ի