Բավականաչափ թվով մարդիկ այլևս չեն վախենում ապօրինի բերման ենթարկվելուց և ձերբակալվելուց...

Եվ ուրեմն...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դիտարկում

Ես հոգեբան չեմ, բայց իմ կարծիքով, երբ մարդուն մեկ անգամ կամայական ձևով զրկում են ազատությունից ու երկու ժամ անց ազատ արձակում, մնացած անգամներն արդեն ազատությունից զրկելով նույն մարդուն սպառնալն ու ահաբեկելն այլևս սարսափելի չէ այդ մարդու համար, և այլևս մարդուն զսպելու այդ եղանակը նրան հնազանդեցնելու հարցնում դառնում է ապիկար...

Այսինքն՝ արդեն բավականաչափ թվով մարդիկ այլևս չեն վախենում ապօրինի բերման ենթարկվելուց և ձերբակալվելուց...

Եվ ուրեմն...»: