Հրայր Թովմասյանը չի կարող ու չպետք է զբաղեցնի ՍԴ նախագահի պաշտոնը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ խնդիրներ կան ամբողջ դատական համակարգում, դրանք պետք է լուծվեն:
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե ինքը մինչև վերջ գնալու է, Սիմոնյանը նշել է, թե չգիտի ուր է գնալու Թովմասյանը. «Ես կարող եմ ասել, որ նրա վերջին հարցազրույցում տեսա մի պարտված մարդու, ով նույնիսկ այսօր պատրաստ է ամեն ինչի, միայն թե ինչ-որ ձևով այս իրավիճակը հանգուցալուծվի ու ինչ-որ ձևով իր շահը ստանա:
Սակայն, ոչ միայն ինքը, այլ նաև շատ հայտնի անձինք հայտնվել են մի իրավիճակում, երբ իրենց ականջին նստում են ու ասում, թե իրենք կարող են ինչ-որ ձևով հետ բերել անցյալը: Նրանց համոզում են, նետում խարույկի մեջ ու այրում՝ թե որպես քաղաքական գործիչ, թե որպես անհատ՝ բավականին վատ իրավիճակի մեջ դնելով նրանց»:
Տեսանյութը՝ aysor.am-ի
0Comments