Մանվել Գրիգորյանն այս երկու տարվա ընթացքում դարձավ անդամալույծ. պաշտպան

Փաստաբանը հերքեց այն տեղեկատվությունը, որ Մանվել Գրիգորյանը կարճ ժամանակահատվածով տուն է գնացել ու վերադարձել

«Մանվել Գրիգորյանն այս երկու տարվա ընթացքում դարձավ անդամալույծ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:

Նա պնդեց, թե Հայաստանի բժշկությունն անզոր է կանխելու հիվանդությունների վատթարացումը։

Փաստաբանը հերքեց այն տեղեկատվությունը, որ Մանվել Գրիգորյանը կարճ ժամանակահատվածով տուն է գնացել ու վերադարձել:

«Հերքում եմ նման բան չկա, նա պալատից տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք, այս պահին ևս այնտեղ է գտնվում»,-տեղեկացրեց Բաղդասարյանը։

«Մանվել Գրիգորյանի հիվանդությունները վատթարացել են անմարդկային վերաբերմունքի հետևանքով և եթե սրան ականջալուր չլինի բարձր իշխանությունը, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է վերջինիս վրա»,- հավելեց փաստաբանը։