Ինչի՞, հրապարակն է զբաղվա՞ծ, տեղ չկա՞ կանգնելու, թե՞ ժողովուրդն է հրաժարվում իր իրավունքներից...

Ներկա իշխանությունը կառավարման ղեկը վերցնելիս ժողովրդին դյութեց այն խոստումով, որ «ժողովուրդն է որոշելու ամեն ինչ՝ Հանրապետության հրապարակից»...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.

«Ո՞վ կբացատրի...

Ներկա իշխանությունը կառավարման ղեկը վերցնելիս ժողովրդին դյութեց այն խոստումով, որ «ժողովուրդն է որոշելու ամեն ինչ՝ Հանրապետության հրապարակից»...

Շատերը հավատացին...

Իսկ հիմա՝ այդ խոստումից ընդամենը տարիուկես անց, իշխանությունը նախագիծ է ներկայացրել՝ Սահմանադրությունն առանց ժողովրդի մասնակցության փոփոխելու մասին...

Որպես քողարկված նպատակ՝ նշմարվում է սահմանադրական փոփոխությունների գործընթացից Սահմանադրական դատարանին լրիվ մեկուսացնելը՝ գուցե հետագայում այն, որպես ավելորդ օղակ, վերացնելու համար...

Ինչի՞, հրապարակն է զբաղվա՞ծ, տեղ չկա՞ կանգնելու, թե՞ ժողովուրդն է հրաժարվում իր իրավունքներից...

Ո՞վ կբացատրի...»: