Լոնդոնի հարավում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սքոթլենդ Յարդին:
«Զինված սպաները կրակել են տղամարդուն Ստրետհեմ շրջանում: Երկու մարդ դանակով վնասվածքներ է ստացել: Հանգամանքները պարզվում են»,- հաղորդվում է լոնդոնյան ոստիկանության պաշտոնական թվիթերյան էջում:
Ոստիկանությունում կարծում են, որ կատարվածն ահաբեկչական գործողությունների հետ է կապված:
0Comments